Posts

Showing posts from July, 2020

Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Image
Մենք անընդհատ բոլորից լսում ենք, որ պիտի ստուգենք համացանցում տեղադրված ցանկացած նյութ, մինչև էդ տարածելը, ինքներս հրապարակելուց առաջ պիտի ստուգենք, բլա-բլա-բլա։ Իրականում եթե նոր գրանցվել ես սոց կայքում ու մի երկու տող հրապարակում ես անում քո մի երկու ֆոլոուերի կամ ֆրենդի համար, սրան ուշադրություն չես դարձնում։ Հետո էս սովորություն ա դառնում․ սկսում ես ուշադրություն չդարձնել ու շեյրել, մի-երկու բարեկամ փոստդ լայքում են, սկսում եմ շեյրելուց ականջի պոչով հարևանների խոսակցությունից լսած մի երկու տող գրել, առանց նշելու ինֆոյիդ աղբյուրը։ Վալոդ ձյան տեսնում ա էս փոստդ, սրտիկում ա, իջնում ա նարդի խաղալու ու բա թե "գիտե՞ք ինչ եմ իմացել․․․ վայ հաա, սաղ ինտերնետն ա խոսում"։ Հետո Վալոդ ձյայի ընկերները պատմում են տանը, կինը բա թե "հաստա՞տ, այ մարդ" "հա բա ոնց, Վալոդն ա ասել"։ Դե Վալոդն էլ իրանց փողոցի ինֆլյուենսերն ա, իրան հավատում են, վստահում են։ Սենց, սոց կայքերի ուղղակի կամ անուղղակի մեղքով ապատեղեկատվությունը արտահոսք ա տալիս մեդիա դաշտից ու մտնում բիսեդկաներ ու

Ֆեմինիզմի երկրորդ ալիքը

Image
Ֆեմինիզմի երկրորդ ալիքը ձգտում էր հավասարության բոլոր բնագավառներում։ Մինչդեռ առաջինը հիմնականում պայքարում էր ընտրելու իրավունքի համար։ "Անձնականը քաղաքական է" էս էր երկրորդ ալիքի կարգախոսը, որը նշանակում էր, որ բոլոր մշակութային ու քաղաքական խտրականությունները փոխկապակցված են ու քաղաքականացված են։ Սեյվ արա, որ չմոռանաս կամ կարողա նորից նայես։ Բայց շատ պետություններում ֆեմինիզմը դեռ շարունակում էր պայքարել ընտրելու իրավունքի համար։ Ֆրանսիայում մինչև 1965 թվականը ամուսնացած կանայք իրավունք չունեին աշխատելու առանց ամուսնու թույլտվության։ Հիմա մի հարց, էս խնդիրը դեռ կա՞, թե՞ վսյո ժը չէ։ Շատ օգնած կլինեք, եթե քոմենթում գրեք ձեր կարծիքը։ Էս շրջանում ամուսիններին չէին դատապարտում իրենց կանանց բռնաբարելու համար։ Ֆեմինիստները համ էլ սրա համար էին պայքարում։  Եթե մի պահ մտածում եք, որ էս ամեն ինչը՝ ֆեմինիստական շարժումները, ալիքները անիմաստ են, որ ձեզ չաշխատելն էլ ա ձեռք տալիս, հաշվի առեք, որ մի ժամանակ բռնությունը կանանց հանդեպ չի դիտարկվել որպես հանցագործություն։ Ֆեմինիստներն էլ չե

Ատելությունն ու կանայք

Image
Կա տերմին, որը արտահայտում ա կանանց հանդեպ ատելությունը։ Էդ միզոգինիան ա։ Ու ատողները կարան լինեն ոնց տղամարդիկ, տենց էլ կանայք։ Սեյվ արա, որ տերմինի անունը չմոռանաս։  Հիշու՞մ եք, ամենասկզբում ասեցի, որ ֆեմինիստները չեն ատում տղամարդկանց։ Բայց կա մի հատ էլ առանձին տերմին, որն արտահայտում ա էդ ատելությունը տղամարդկանց հանդեպ, էդ միզանդրիան ա, բայց դրա մասին հետո, որ սաղ չխառնենք իրար։ Միզոգինիան մենակ ուղիղ ատելությունը չի։ Կանանց հանդեպ խտրականությունները, կլինեն դրանք սեռի, թե գենդերի հետ կապված, կանանց հանդեպ բռնությունը, իրենց ցածրացնելը, էս բոլորը արտահայտում են էս տերմինը։ Էս ամեն ինչը, ի զարմանս նաև ինձ, արտահայտվում ա կրոններում, ամեն մեկում տարբեր ձև։ Սոցիալական կայքերը չեն շրջանցում էս ամեն ինչը։ Թվիթերը, լինելով հեյթերների ամենաիսկական հարթակ, լիքն ա էս ամեն ինչով։ 2016 թվին Դեմոս կենտրոնի հետազոտության  Թվիթերի "կանանց ատող" փոստերի 50%-ի հեղինակը հենց կանայք են։ Էս փաստը չի նշանակում, որ "դաժը կանայք են կանանց ատում"։ Ատել, չատելը ձեր իրավունքն ու որոշու

Ֆեմինիզմի առաջին ալիքը

Image
Ֆեմինիզմը առաջացել ա 19-րդ դարի կեսերից ու շարունակվել մինչև 20-րդ դարի սկիզբ։ Հենց էս էլ համարվում ա ֆեմինիզմի առաջին ալիքը։ Սեյվ արա, որ մի բան մոռանաս, շուտ կարողանաս գտնել Ֆեմինիզմի առաջին ալիքի կարգախոսն էր "Բոլոր կանայք ու տղամարդիկ ստեղծված են հավասար"։ Էս շարժամ նպատակն էն էր, որ կանայք ունենան հավասար իրավունքներ սեփականության ու ամուսնության մեջ, ազատ կարողանան ընտրել մասնագիտություն ու կարողանան ստանալ լիարժեք կրթություն Եվրոպայում առաջնայինը սեփականության իրավունքն էր, որովհետև օրենքը Ֆրանսիայում ու Անգլիայում ամուսացած կնոջը զրկում էր իրավունքներից, էդ թվում նաև սեփականության իրավունքից։ Կանայք էդ ժամանակ իրավունք չունեին իրենց երեխաների հանդեպ։ Այսինքն որպես պաշտոնական խնամակալ հանդես էր գալիս մենակ երեխայի հայրը։ Էս շարժումը բերեց նրան, որ 19-րդ դարի կեսերին Միացյալ Թագավորությունում (Բրիտանիա) որոշում ընդունեց, որով կանայք երեխաների հանդեպ խնամակալության իրավունք ունեին։  Հայաստանում ֆեմինիստական շարժում չի ծավալվել, բայց 20-րդ դարի սկզբին եղել են անհատներ, ով

Տղաներն ու աղջիկները

Image
Տղամարդկանց հավասարության՝ մասկուլիզմի մասին մի քանի տող կա վիքիպեդիայում։ Էս պոստը խոստանում ա մենակ ձեզ ներկայացնել մասկուլիզմի գաղափարը, ավելի ինֆորմատիվ բաներ հաջորդ փոստերում։ Էս տերմինը համեմատաբար նոր ա (60-70-ականներ), ու ինքը ևս պայքարում ա հավասարության ու տղաների առաջ եղած խտրականությունների դեմ։ Ես, որպես հավասարության համար պայքարող մարդ, ինձ համարում եմ համ էլ մասկուլիստ։ Ինձ համար ընդունելի չի խտրականույթուն ոչ մեկի հանդեպ անկախ սեռից, կրոնից, սեռական կողմնորոշումից ու էլի լիքը բաներից։  Երբ առավելությունները տրված են տղաներին, դժվար ա պատկերացնել, թե ինչի համար են պայքարում մարդիկ։ Երբ փոքր ժամանակ տղան աղջկան խփում ա, ասում են՝ ո՞նց կարելի ա, ինքը աղջիկ ա, աղջիկներին խփել չի կարելի։ Էս արտահայտությունն, ըստ իս շատ սխալ ա։ Էդ չի նշանակում, որ աղջիկներին պիտի խփեն, որովհետև տարբերություն չկա։ Էդ նշանակում ա, որ տղաներին խփելը ևս բռնություն ա։ Երեխեքին ճիշտ պիտի բացատրեն․ ոչ մեկի խփել չի կարելի, դու էդ իրավունքը չունես։ Իրականում բռնությունը դաստիարակության հետ ոչ մի անմի

Ինչի՞դ ա ֆեմինիզմը

Image
Հայր-իշխանական մենտալիտետում պակասում ա կանանց ինքնուրույնությունը։ Ի սպառ չի բացակայում, բայց պակասում ա։ Ես հպարտանում եմ բոլոր էն աղջիկներով, ովքեր շեշտում են, որ իրենց պետք ա հարգել անկախ նրանից, թե քանի "լավ ախպեր" ունեն։ Բոլորս լիքը խնդիրների ու տհաճությունների առաջ ենք կանգնում։ Եթե մեր փոխարեն պատասխան են տալիս մեր "ախպերները", մենք սովորում ենք դրան։ Հասարակ օրինակների մեջ մտնում են աշխատանքում առաջ եկած խնդիրները, որոնք էլի լուծում են արական սեռի ներկայացուցիչները։ Էս ամեն ինչը բերում ա նրան, որ մենք կորցնում ենք ինքնուրույնությունը։ Մենք չգիտենք ոնց պաշտպանվել, որտեղ ենք սխալ ու որտեղ ճիշտ, որովհետև "լավ տղու քուրը միշտ ճիշտ ա"։ Ուրեմն մենք միշտ պետք ա գտնվենք էնտեղ, որտեղ մեր պապաներն են, որ մեզ "բան ասող չլինի"։ Ինքնուրույն գործելու վախ ա առջանում, որովհետև մենք փորձ չունենք։ Սովորաբար տղաները որոշում են, թե ում հետ շփվեն իրենց քույրիկները, հետո նաև ընկերուհիները, կանայք ու աղջիկները։ Էդ պատճառաբանում են նրանով, որ աղջիկները չեն կարա

Մայր իշխանությու՞ն

Image
Ես եմ էս տան տղամարդը գոռացողների պատվին։  Ես սկսում եմ բլոգ վարել ֆեմինիզմի մասին ու սկիզբից ուզում եմ ջարդեմ-փշրեմ էն բոլոր կարծրատպերը, որոնք բնական ա, որ կան։ Եթե ինֆորմացիա չկա, անտեր կարծրատպերը ավելի արագ են տարածվում։ Տակ, ուրեմն, ֆեմինիզմը էդ մայր իշխանությունը չի, էդ հավասարության կոչ ա, եկեք էս մեկ և ընդմիշտ հիշենք։  Ֆեմինիսնտերը չեն ասում, որ տղամարդիկ պիտի երեխա ունենան, չեն ասում տղամարդիկ տանը պիտի նստեն, կանայք տուն պահեն։ Ֆեմինիզմից բացի գոյություն ունի նաև մասկուլիզմ հասկացությունը, որը էլի պայքարում ա հավասարության համար, բայց տղամարդկանց։ Որովհետև ասեմ իմանաք, էդ խնդիրն իրականում կա։ Բայց մասկուլիզմը հայկական վիքիպեդիայում, ցավոք սրտի, բացակայում ա։  Ֆեմինիստ կարան լինեն նաև տղաները։  Ֆեմինիզմը չի նշանակում ատել տղաներին ու ոչ մի առնչություն չունի օրիենտացիայի հետ։  Ես վերջերս եմ ինձ սկսել համարել ֆեմինիստ, որովհետև մինչև էդ չգիտեի թե կոնկրետ ինչ ա էդ նշանակում։ Բայց պա սուծի ես ի ծնե ֆեմինիստ եմ) Ես ման եմ եկել էս թեմայով հայկական բլոգ, իրականում ոչ մի խնդիր չէր լի