Posts

Showing posts from August, 2020

Ֆեմինիզմի երրորդ ալիքը

Լավ, ո՞րն ա ֆեմինիզմի նպատակը։ Ֆեմինիզմի երրորդ ալիքը անդրադառնում էր գենդերային անհավասարություններին։ Իսկ ի՞նչ ա գենդերը։ Գենդերը շատ են շփոթում սեռի ու օրիենտացիայի հետ, բայց դրանք տարբեր բաներ են։ Գենդերը էդ սոցիալական դեր ա։ Կին, տղամարդ գենդերներից բացի կան ևս երկուսը։ Ագենդեր՝ մարդիկ, ովքեր իրենց չեն համարում ոչ մի գենդերի մաս, ու բիգենդեր՝ մարդիկ, ովքեր իրենց համարում են երկու գենդերի մաս։ Սեյվ արա, որ չմոռանաս։ 1990-ականների սկզբին մի կին հեռուստատեսությամբ հաստարարել էր, որ Ամերիկայի գերագույն դատարանում առաջադրված Կլարենս Թոմասը սեռական ոտնձգությունների ա ենթարկել իրան։ /Տանել չեմ կարողանում ոտնձգություն բառը/ Երրորդ ալիքը վերագրվում ա Ռեբեկկա Ուոկերին, ով էս մասին ամսագրում գրել էր ու խոսքն ուղղել կանանց․ "Ձայն մի տվեք նրանց, եթե նրանք չեն աշխատում մեզ համար։ Մի քնեք նրանց հետ, մի կիսեք հացը, եթե նրանք չեն կարևորում ինքներս մեր մարմինը ու կյանքը կառավարելու ազատությունը։ Ես պոստֆեմինիզմի ֆեմինիստ չեմ, ես երրորդ ալիքն եմ" Պոստֆեմինիզմի մասին հետո կխոսամ։  Երրորդ ալ

Հավասարությունն ի՞նչ ա

Image
Ես էլ ֆեմինիստ չե՞մ։ Ցանկացած նոր ոլորտ, որով հետաքրքրվում ես, իրա հետ լիքը քննարկելու նյութ ա բերում։ Մարդիկ էլ խոսալուց լիքը բան կարան փոխեն քո մեջ։ Ես դրան լրիվ ադեկվատ եմ վերաբերվում։ Էդ չի նշանակում, որ դու քո կարծիքը չունես, շուտ մտափոխվում ես և այլն։ Չէ, մենք լսում ենք, վերլուծում ենք, հասկանում ենք, որ "նու օքեյ, ճիշտ ա"։ Էս փոստը կարողա դառնա ծանոթներիս ցիտատնիկը, որովհետև իրանցից արտահայտություններ եմ ցիտելու, մի քանի բան էլ ինձնից կավելացնեմ։ Տակ, ուրմեն մեկի հետ խոսում էինք, ասեցի, որ ֆեմինիզմի մասին բլոգ եմ գրում։ Ասեց՝ ու՞, նու ծիպա նպատակդ որն ա էլի։ Դե ես ասեցի, որ հավասարությունը, ինքն էլ ասեց սենց մի բան "Սկի կինը կնոջը պարտավոր չի հավասար լինելու, բնությունն ինքնին անհավասար ա"։ Ստեղ ես սկեցի մտածել ավելի խորը։ Իրոք, ո՞րն ա իմ նպատակը։ Ինչի՞ եմ ես խոսում ֆեմինիզմից։ Տակ, ինքը մի բան էլ ասեց, որ կուզենայի լիներ ստեղ։ Ասեց՝ եթե գրում ես, օգտագործի կին բառը, ինչի՞ ես ասում ֆեմինիզմ ու աջակցում ինչ-որ մեկի շարժմանը։ Էս թողնենք ստեղ, դեռ կանդրադառնամ։