Տղաներն ու աղջիկները

Տղամարդկանց հավասարության՝ մասկուլիզմի մասին մի քանի տող կա վիքիպեդիայում։

Էս պոստը խոստանում ա մենակ ձեզ ներկայացնել մասկուլիզմի գաղափարը, ավելի ինֆորմատիվ բաներ հաջորդ փոստերում։

Էս տերմինը համեմատաբար նոր ա (60-70-ականներ), ու ինքը ևս պայքարում ա հավասարության ու տղաների առաջ եղած խտրականությունների դեմ։

Ես, որպես հավասարության համար պայքարող մարդ, ինձ համարում եմ համ էլ մասկուլիստ։ Ինձ համար ընդունելի չի խտրականույթուն ոչ մեկի հանդեպ անկախ սեռից, կրոնից, սեռական կողմնորոշումից ու էլի լիքը բաներից։ 

Երբ առավելությունները տրված են տղաներին, դժվար ա պատկերացնել, թե ինչի համար են պայքարում մարդիկ։

Երբ փոքր ժամանակ տղան աղջկան խփում ա, ասում են՝ ո՞նց կարելի ա, ինքը աղջիկ ա, աղջիկներին խփել չի կարելի։ Էս արտահայտությունն, ըստ իս շատ սխալ ա։ Էդ չի նշանակում, որ աղջիկներին պիտի խփեն, որովհետև տարբերություն չկա։ Էդ նշանակում ա, որ տղաներին խփելը ևս բռնություն ա։

Երեխեքին ճիշտ պիտի բացատրեն․ ոչ մեկի խփել չի կարելի, դու էդ իրավունքը չունես։

Իրականում բռնությունը դաստիարակության հետ ոչ մի անմիջական կապ չունի, բայց էստեղ բոլորն էլ դրանով են մեծանում։ Եթե երեխեն պտտվի ու հարցնի բա իրան ինչի են խփում, ոչ մի ադեկվատ պատասխանի չի արժանանա։ Մաքսիմումը՝ ես քո մաման եմ, կամ ջղայնացնում ես։ Բա էդ երեխուն էլ են ջղայնացնում, ինքն էլ մտածում ա իրան խփել կարելի ա։

Մենք մարդկանցից կարանք պահանջենք էն, ինչ տալիս ենք։ Եթե ֆեմինիստը գոռում ա իր իրավունքների մասին, բայց թքած ունի մնացածի իրավունքների վրա, ուրեմն իրա պայքարն ու կռիվը իրա ներսում ա։ Նախ պետք ա ինքն իրան հասկանա ու հարգել սովորի։

Սեյվ արեք, որ մասկուլիզմ բառը մի տեղ տեսնեք ու չհիշեք էդ ինչ էր՝ արագ գտնեք։ Քոմենթում էլ գրեք մի բառ, որը ինչ-որ կերպ առնչվում ա հավասարության հետ։

Ձեզ էլ լավ օր, որ արևը բոլորիդ վրա հավասար ընկնի։

Comments

Popular posts from this blog

Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Ֆեմինիզմի առաջին ալիքը

Ֆեմինիզմի երկրորդ ալիքը