Ֆեմինիզմի առաջին ալիքը

Ֆեմինիզմը առաջացել ա 19-րդ դարի կեսերից ու շարունակվել մինչև 20-րդ դարի սկիզբ։ Հենց էս էլ համարվում ա ֆեմինիզմի առաջին ալիքը։

Սեյվ արա, որ մի բան մոռանաս, շուտ կարողանաս գտնել

Ֆեմինիզմի առաջին ալիքի կարգախոսն էր "Բոլոր կանայք ու տղամարդիկ ստեղծված են հավասար"։ Էս շարժամ նպատակն էն էր, որ կանայք ունենան հավասար իրավունքներ սեփականության ու ամուսնության մեջ, ազատ կարողանան ընտրել մասնագիտություն ու կարողանան ստանալ լիարժեք կրթություն

Եվրոպայում առաջնայինը սեփականության իրավունքն էր, որովհետև օրենքը Ֆրանսիայում ու Անգլիայում ամուսացած կնոջը զրկում էր իրավունքներից, էդ թվում նաև սեփականության իրավունքից։

Կանայք էդ ժամանակ իրավունք չունեին իրենց երեխաների հանդեպ։ Այսինքն որպես պաշտոնական խնամակալ հանդես էր գալիս մենակ երեխայի հայրը։

Էս շարժումը բերեց նրան, որ 19-րդ դարի կեսերին Միացյալ Թագավորությունում (Բրիտանիա) որոշում ընդունեց, որով կանայք երեխաների հանդեպ խնամակալության իրավունք ունեին։ 

Հայաստանում ֆեմինիստական շարժում չի ծավալվել, բայց 20-րդ դարի սկզբին եղել են անհատներ, ովքեր բարձրացրել են էս խնդիրը։

Տակ, ուրեմն ստեղ առաջ եկավ  սուֆրաժիզմ հասկացությունը, որը պայքարում էր կանանց ընտրելու իրավունքի համար։

Շատ եմ լսում, որ մարդիկ ասում են, որ x շարժումը մոդայի հարց ա, որ մենք ձգտում ենք նմանվել Եվրոպային, Ամերիկային։ Բայց մինչ էս շարժումները Եվրոպայում պայքարում էին նրա համար, որ կինն ընտրելու իրավունք ունենա, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի 83 պատգամավորներից 3-ը կին էին։

Որ շատ երկար չստացվի, մյուս ալիքների մասին առանձին փոստով։

Ուղարկի ընկերներիդ, որ իրենք էլ իմանան, որ մենք "եվրոպամեդ" կամ եսիմինչամեդ չենք։

Comments

Popular posts from this blog

Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Տղաներն ու աղջիկները