Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Մենք անընդհատ բոլորից լսում ենք, որ պիտի ստուգենք համացանցում տեղադրված ցանկացած նյութ, մինչև էդ տարածելը, ինքներս հրապարակելուց առաջ պիտի ստուգենք, բլա-բլա-բլա։

Իրականում եթե նոր գրանցվել ես սոց կայքում ու մի երկու տող հրապարակում ես անում քո մի երկու ֆոլոուերի կամ ֆրենդի համար, սրան ուշադրություն չես դարձնում։ Հետո էս սովորություն ա դառնում․ սկսում ես ուշադրություն չդարձնել ու շեյրել, մի-երկու բարեկամ փոստդ լայքում են, սկսում եմ շեյրելուց ականջի պոչով հարևանների խոսակցությունից լսած մի երկու տող գրել, առանց նշելու ինֆոյիդ աղբյուրը։ Վալոդ ձյան տեսնում ա էս փոստդ, սրտիկում ա, իջնում ա նարդի խաղալու ու բա թե "գիտե՞ք ինչ եմ իմացել․․․ վայ հաա, սաղ ինտերնետն ա խոսում"։ Հետո Վալոդ ձյայի ընկերները պատմում են տանը, կինը բա թե "հաստա՞տ, այ մարդ" "հա բա ոնց, Վալոդն ա ասել"։ Դե Վալոդն էլ իրանց փողոցի ինֆլյուենսերն ա, իրան հավատում են, վստահում են։

Սենց, սոց կայքերի ուղղակի կամ անուղղակի մեղքով ապատեղեկատվությունը արտահոսք ա տալիս մեդիա դաշտից ու մտնում բիսեդկաներ ու ձուլվում "Լաուրիկի նոր ընկեր ունենալու" մասին պատմություններին։ 

Էն որ ասում են՝ առանց ծուխ կրակ չի լինում։ Տո լավ էլ լինում ա․ հետո էդ ծուխը անցնում ա թաղերով ու ուղղակի բամբասանքից վերածվում "ճշտված փաստի"։ Մի քանի ամիս հետո, որ էդ ծուխը չի էլ երևում, մենակ շնչուղիներդ ա քերում, մի հատ սիրուն քամի գալիս, բորբոքում ա էդ չեղած կրակը ու ասում "վաայ, հաստատ, գիտե՞ս երբվանից են դրա մասին խոսում"։

Մենք ուզած-չուզած ամենասովորական առօրյա խոսակցություններում դառնում ենք ապատեղեկատվություն սփռող։ Մենք կարծիք են արտահայտում էն դեպքում, երբ դրա մասին ոչ թե նյութ ենք լսել, այլ կարծիք։ Ուրիշի կարծիքը։ Ու էս վերածվում ա փչացած հեռախոսի անվերջ շղթայի։ 

Էս ամեն ինչից խուսափելու համար նախ պետք ա իմանալ էս ամեն ինչը։ Պետք ա հասկանալ, որ եթե Արամիկը եկավ ասեց, որ հենց նոր տեսավ ոնց են գարաժների հետևը մի-երկու հոգի պլան քաշում, էդ ինֆոն միանշանակ չի, ինչքան էլ Արամիկը "երդում ուտի"։ Ինֆլուենսերը փողոցային ժարգոնում մի հատ լավ ալտերնատիվ ունի՝ "լավ տղա"։ Լավ տղեն ո՞նց կխաբի, կամ լավ տղու համար բա վիրավորական չի՞, որ իրա ասածը ճշտեն։

Երեխա ժամանակ մեզնից քչերն են եկել տուն ու գուգլել դասատուի ասածը, որ համոզվեն։ Բայց արժեր։ Ուղղակի երեխա ժամանակ մենք հազվադեպ ենք ֆիլտրում ինֆորմացիա, որովհետև էդ ժամանակ մենք նոր-նոր սովորում ենք ու չգիտենք, որ նյութը կարա լինի սխալ։ Մենք մամային ասում ենք մամա, որովհետև փոքրուց անընդհատ տենց էլ ասել են մեզ մոտ։ Դեղինը ասում ենք դեղին, որովհետև մաման փոքր ժամանակ ցույց ա տվել ու ասել ա "էս դեղինն ա"։

Ու այ սենց լիքը մարդու մեղադրել ուղղակի հնարավոր չի, որովհետև լիքը մարդ չի գիտակցում, որ իր ստացած ինֆորմացիան միանշանակ ճիշտ չի, ու էդ փուլով երևի բոլորս ենք անցել։ Մի պահ գալիս ա, մի հատ զրնգոց լինում ա մեր կյանքում, որ մենք հասկանում ենք, որ "ստոպ, բայց ես Լաուրիկի մասին անձամբ ոչ մի բան չգիտեմ, ես մենակ իրա անունը գիտեմ ու իրա մասին պտտվող ասեկոսեները․ եթե նույնիսկ դրանք հիմնավորված են, ես Լաուրիկի կողքը չեմ եղել, ես չգիտեմ ինքը ինչ ա զգացել ու մտածել"։ 

Ու խնդիրը մենակ Լաուրիկը չի։ Ապատեղեկատվություն տարածելն ավելի շուտ սովորություն ա, որը դարձել ա առօրյա մասնիկ։ Ապատեղեկատվությունը հենց տենց էլ սկսվում ա․ մի հատ սովորական բամբասանքից․․․

Ի դեպ՝ Լաուրիկը, ով հորինված կերպար էր, դարձավ պատմության զոհ, որովհետև թաղը կարծրատիպերին կուլ գնացած էր, իրա մեծ ախպերն էլ քյալ։ Հերն էլ դոձիկ սատկում էր։ Ինքն էլ աղջիկ էր ու Արամիկենց հետ բազառ չէր անելու։ Ստեղ էլի թեման ուզած-չուզած լցվում ա ֆեմինզմի մեծ գետը ու հոսում իմ բլոգով։

Comments

Popular posts from this blog

Ֆեմինիզմի առաջին ալիքը

Հավասարությունն ի՞նչ ա