Ֆեմինիզմի երկրորդ ալիքը

Ֆեմինիզմի երկրորդ ալիքը ձգտում էր հավասարության բոլոր բնագավառներում։ Մինչդեռ առաջինը հիմնականում պայքարում էր ընտրելու իրավունքի համար։

"Անձնականը քաղաքական է" էս էր երկրորդ ալիքի կարգախոսը, որը նշանակում էր, որ բոլոր մշակութային ու քաղաքական խտրականությունները փոխկապակցված են ու քաղաքականացված են։ Սեյվ արա, որ չմոռանաս կամ կարողա նորից նայես։

Բայց շատ պետություններում ֆեմինիզմը դեռ շարունակում էր պայքարել ընտրելու իրավունքի համար։ Ֆրանսիայում մինչև 1965 թվականը ամուսնացած կանայք իրավունք չունեին աշխատելու առանց ամուսնու թույլտվության։ Հիմա մի հարց, էս խնդիրը դեռ կա՞, թե՞ վսյո ժը չէ։ Շատ օգնած կլինեք, եթե քոմենթում գրեք ձեր կարծիքը։

Էս շրջանում ամուսիններին չէին դատապարտում իրենց կանանց բռնաբարելու համար։ Ֆեմինիստները համ էլ սրա համար էին պայքարում։ 

Եթե մի պահ մտածում եք, որ էս ամեն ինչը՝ ֆեմինիստական շարժումները, ալիքները անիմաստ են, որ ձեզ չաշխատելն էլ ա ձեռք տալիս, հաշվի առեք, որ մի ժամանակ բռնությունը կանանց հանդեպ չի դիտարկվել որպես հանցագործություն։ Ֆեմինիստներն էլ չեն մտածել, որ էդ տենց էլ պիտի լինի, ու դրա շնորհիվ էսօր դուք կարաք ձեր իրավունքների համար պայքարեք։

Օրենքը կընդունեն, սևով սպիտակի վրա կգրեն, բայց կարծրատիպերը տենց միանգամից չեն վերանում։ Դրանք փոքրուց մատուցվում են որպես բացարձակ ճշմարտություն, ու դու չես էլ մտածում, որ էդ ճիշտ չի։

Ես աշխատում եմ իմ կարծիքից ֆիլտրել էն ինֆորմացիան, որը ձեզ տալիս եմ, որ դուք ինքներդ կարողանաք հետևություններ անել։ Որ իմ կարծիքը չխառնվի ձերինին կամ քարոզ չստացվի։ Ու ես միշտ նշում եմ, որ իմ կարծիքը սուբյեկտիվ ա, որը կարա չհամապատասխանի ձերինի հետ ու էդ հեչ պարտադիր էլ չի։

Բայց էդքանը պիտի գիտակցեք դուք էլ, որ էս ամեն ինչից կռիվ չստացվի։ Եթե չեք ուզում, որ ուիշները իրենց կարծիքը ձեզ պարտադրեն, դուք էլ չպիտի պարտադրեք ձերը։

Դուք կարաք նախընտրեք չստանալ բարձրագույն կրթություն, եթե չեք ուզում։ Ֆեմինիզմը չի ասում, որ դուք, որպես կանայք, մեծն աստվածուհիներ, ովքեր պետք ա փրկեն աշխարհը, պիտի պարտադիր գյուտ անեք և այլն։ Չէ ժողովուրդ, ֆեմինիզմը ձեզ ընդամենը հնարավորություն ա տալիս էդ ամենը անելու։ 

Էսօրվա դրությամբ դուք էդ խնդրի առաջ կանգնած էլ չեք, որ սեռի պատճառով կրթություն չստանաք։ Ուրիշ հարց ա, որ պապան, ախպերը, ամուսինը չթողնեն, որն էլ իմ նշած կարծրատիպն ա հենց։ Այսինքն էն, որ օրենքը կա, չի նշանակում, որ էլ խնդիր չկա, դրա մասին խոսելն ու դրա համար պայքարելն անիմաստ ա։

Ու քո փոքր պայքարը էս ամեն ինչի դեմ կարա լինի քո շեյրը։

Comments

Popular posts from this blog

Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Ֆեմինիզմի առաջին ալիքը