Մայր իշխանությու՞ն

Ես եմ էս տան տղամարդը գոռացողների պատվին։ 

Ես սկսում եմ բլոգ վարել ֆեմինիզմի մասին ու սկիզբից ուզում եմ ջարդեմ-փշրեմ էն բոլոր կարծրատպերը, որոնք բնական ա, որ կան։

Եթե ինֆորմացիա չկա, անտեր կարծրատպերը ավելի արագ են տարածվում։ Տակ, ուրեմն, ֆեմինիզմը էդ մայր իշխանությունը չի, էդ հավասարության կոչ ա, եկեք էս մեկ և ընդմիշտ հիշենք։ 

Ֆեմինիսնտերը չեն ասում, որ տղամարդիկ պիտի երեխա ունենան, չեն ասում տղամարդիկ տանը պիտի նստեն, կանայք տուն պահեն։

Ֆեմինիզմից բացի գոյություն ունի նաև մասկուլիզմ հասկացությունը, որը էլի պայքարում ա հավասարության համար, բայց տղամարդկանց։ Որովհետև ասեմ իմանաք, էդ խնդիրն իրականում կա։ Բայց մասկուլիզմը հայկական վիքիպեդիայում, ցավոք սրտի, բացակայում ա։ 

Ֆեմինիստ կարան լինեն նաև տղաները։ 

Ֆեմինիզմը չի նշանակում ատել տղաներին ու ոչ մի առնչություն չունի օրիենտացիայի հետ։ 

Ես վերջերս եմ ինձ սկսել համարել ֆեմինիստ, որովհետև մինչև էդ չգիտեի թե կոնկրետ ինչ ա էդ նշանակում։ Բայց պա սուծի ես ի ծնե ֆեմինիստ եմ)

Ես ման եմ եկել էս թեմայով հայկական բլոգ, իրականում ոչ մի խնդիր չէր լինի, եթե գտնեի, նույնիսկ ավելի լավ, բայց չգտա։ 

Կա մի հայտնի հայ ֆեմինիստ, բայց իրա հրապարակած նյութերը անգլերեն են, ինչը վստահ եմ խնդիր ա առաջացնում, սո հայկական ֆեմինիստական քոնթենթն այստեղ է։

Էս ինֆոյից հետո ի՞նչ ես կարծում, ֆեմինի՞ստ ես։ Էս հարցը կարևոր ա, որ հասկանամ ինչքանով ա իմ պուպուշ հետևորդներին հետաքրքիր էս թեման։ 

Comments

Popular posts from this blog

Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Ֆեմինիզմի առաջին ալիքը

Ֆեմինիզմի երկրորդ ալիքը