Ատելությունն ու կանայք

Կա տերմին, որը արտահայտում ա կանանց հանդեպ ատելությունը։ Էդ միզոգինիան ա։ Ու ատողները կարան լինեն ոնց տղամարդիկ, տենց էլ կանայք։

Սեյվ արա, որ տերմինի անունը չմոռանաս։ 

Հիշու՞մ եք, ամենասկզբում ասեցի, որ ֆեմինիստները չեն ատում տղամարդկանց։ Բայց կա մի հատ էլ առանձին տերմին, որն արտահայտում ա էդ ատելությունը տղամարդկանց հանդեպ, էդ միզանդրիան ա, բայց դրա մասին հետո, որ սաղ չխառնենք իրար։

Միզոգինիան մենակ ուղիղ ատելությունը չի։ Կանանց հանդեպ խտրականությունները, կլինեն դրանք սեռի, թե գենդերի հետ կապված, կանանց հանդեպ բռնությունը, իրենց ցածրացնելը, էս բոլորը արտահայտում են էս տերմինը։

Էս ամեն ինչը, ի զարմանս նաև ինձ, արտահայտվում ա կրոններում, ամեն մեկում տարբեր ձև։

Սոցիալական կայքերը չեն շրջանցում էս ամեն ինչը։ Թվիթերը, լինելով հեյթերների ամենաիսկական հարթակ, լիքն ա էս ամեն ինչով։ 2016 թվին Դեմոս կենտրոնի հետազոտության Թվիթերի "կանանց ատող" փոստերի 50%-ի հեղինակը հենց կանայք են։

Էս փաստը չի նշանակում, որ "դաժը կանայք են կանանց ատում"։ Ատել, չատելը ձեր իրավունքն ու որոշումն ա, ձեր սուբյեկտիվ ընտրությունն ա ու ես բարոյախրատական դասեր չեմ անկացնում։ Բայց ոնց ռասիզմը, սեքսիզմը ևս չի կարելի հանդուրժել։ 

Եթե սևամորթը սևամորթին սպանում ա, էդ մեկ ա հանցագործություն ա, էդ ոչ ավելի մեղմ դեպք ա, ոչ ավելի ծանր։ Եթե կինը կնոջ հանդեպ խտրականություն ա ցուցաբերում, էդ շարունակում ա մնալ սխալ։ Էդ կրկնակի սխալ չի, էդ չի նշանակում, որ "տղամարդու ատելը հասկանալի ա, բա կինը կնոջը կատի՞"։ Ատել ասելով հասկացեք ամբողջ վերևը նշվածը։

"Աղջիկները ընկերություն անել չգիտեն", "բա աղջիկը տենց կպահի՞ իրան", "ծամոնը ճտցրեց, վսյո, լկտի", "կարճ ա հագել, որ ուշադրություն գրավի", "վրի պզուկները, աղջիկը պիտի իրան հետևի",  "աղջիկները գյաջվում են", "բլանդինկայի լոգիկա", "աղջիկն ուր, ավտոն ուր" էս բոլորը ՀԵԵԵԵԵՅԹ են։

Մեկ-մեկ ես էլ կամա-ակամա դառնում եմ հեյթեր։ Էդ պահը գիտակցելն ու ինքս ինձ խոստովանելը օգնում ա չդատել մարդկանց հագածով, սանրվածքով, տատուներով ու անձնական փորձով։

Ձեր սուբյեկտիվ կարծիքը, փորձը, ձեր շրջապատի մարդիկ, ձեր կյանքում հանդիպած վատ կանայք չեն խոսում բոլոր կանանց ու աղջիկների մասին։


Comments

Popular posts from this blog

Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Ֆեմինիզմի առաջին ալիքը

Ֆեմինիզմի երկրորդ ալիքը