Ինչի՞դ ա ֆեմինիզմը

Հայր-իշխանական մենտալիտետում պակասում ա կանանց ինքնուրույնությունը։

Ի սպառ չի բացակայում, բայց պակասում ա։ Ես հպարտանում եմ բոլոր էն աղջիկներով, ովքեր շեշտում են, որ իրենց պետք ա հարգել անկախ նրանից, թե քանի "լավ ախպեր" ունեն։

Բոլորս լիքը խնդիրների ու տհաճությունների առաջ ենք կանգնում։ Եթե մեր փոխարեն պատասխան են տալիս մեր "ախպերները", մենք սովորում ենք դրան։

Հասարակ օրինակների մեջ մտնում են աշխատանքում առաջ եկած խնդիրները, որոնք էլի լուծում են արական սեռի ներկայացուցիչները։ Էս ամեն ինչը բերում ա նրան, որ մենք կորցնում ենք ինքնուրույնությունը։ Մենք չգիտենք ոնց պաշտպանվել, որտեղ ենք սխալ ու որտեղ ճիշտ, որովհետև "լավ տղու քուրը միշտ ճիշտ ա"։

Ուրեմն մենք միշտ պետք ա գտնվենք էնտեղ, որտեղ մեր պապաներն են, որ մեզ "բան ասող չլինի"։

Ինքնուրույն գործելու վախ ա առջանում, որովհետև մենք փորձ չունենք։

Սովորաբար տղաները որոշում են, թե ում հետ շփվեն իրենց քույրիկները, հետո նաև ընկերուհիները, կանայք ու աղջիկները։ Էդ պատճառաբանում են նրանով, որ աղջիկները չեն կարա "թացը չորից ջոկեն", ու հասկանան ում հետ արժի շփվել, ում հետ՝ չէ։ Էս անարգանք ա աղջիկների հանդեպ։

Ես չեմ ուզում, որ աղջիկները մտածեն, որ իրենց ինչ-որ բանով պակաս են, առավել ևս փոշմանեն, որ աղջիկ են ծնվել։ Լիքը աղջիկներ, էդ թվում նաև ես, փոքր ժամանակ երազում են հաջորդ կյանքում տղա ծնվել։ Գիտե՞ք ինչի։ Որովհետև տղաների հանդեպ արտոնությունն էնքան մեծ ա, որ փոքր տարիքից մենք էդ նկատում ենք։

Եթե մի անգամ սխալվել եք, ձեր ոտքը քարին ա կպել ու ձեզ ասել են, որ էդ նրանից ա, որ իրանց չեք լսել, էդ չի նշանակում, որ պետք ա դառնաք ենթակա։ 

Սխալվելու իրավունք ունեն բոլորը։ Էդ թվում նաև դուք։ Սխալները մեծ ու փոքր չեն լինում, դրանք ուղղակի նոր բան սովորելու հանրավորություն են։

Էսքանը կարդալուց հետո ինքներդ եք ընտրում, թե ով պիտի որոշումներ կայացնի ձեր կյանքում։



Comments

Popular posts from this blog

Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Ֆեմինիզմի առաջին ալիքը

Ֆեմինիզմի երկրորդ ալիքը