Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Մենք անընդհատ բոլորից լսում ենք, որ պիտի ստուգենք համացանցում տեղադրված ցանկացած նյութ, մինչև էդ տարածելը, ինքներս հրապարակելուց առաջ պիտի ստուգենք, բլա-բլա-բլա։ Իրականում եթե նոր գրանցվել ես սոց կայքում ու մի երկու տող հրապարակում ես անում քո մի երկու ֆոլոուերի կամ ֆրենդի համար, սրան ուշադրություն չես դարձնում։ Հետո էս սովորություն ա դառնում․ սկսում ես ուշադրություն չդարձնել ու շեյրել, մի-երկու բարեկամ փոստդ լայքում են, սկսում եմ շեյրելուց ականջի պոչով հարևանների խոսակցությունից լսած մի երկու տող գրել, առանց նշելու ինֆոյիդ աղբյուրը։ Վալոդ ձյան տեսնում ա էս փոստդ, սրտիկում ա, իջնում ա նարդի խաղալու ու բա թե "գիտե՞ք ինչ եմ իմացել․․․ վայ հաա, սաղ ինտերնետն ա խոսում"։ Հետո Վալոդ ձյայի ընկերները պատմում են տանը, կինը բա թե "հաստա՞տ, այ մարդ" "հա բա ոնց, Վալոդն ա ասել"։ Դե Վալոդն էլ իրանց փողոցի ինֆլյուենսերն ա, իրան հավատում են, վստահում են։ Սենց, սոց կայքերի ուղղակի կամ անուղղակի մեղքով ապատեղեկատվությունը արտահոսք ա տալիս մեդիա դաշտից ու մտնում բիսեդկաներ ու...