Posts

Ֆեմինիզմի երրորդ ալիքը

Լավ, ո՞րն ա ֆեմինիզմի նպատակը։ Ֆեմինիզմի երրորդ ալիքը անդրադառնում էր գենդերային անհավասարություններին։ Իսկ ի՞նչ ա գենդերը։ Գենդերը շատ են շփոթում սեռի ու օրիենտացիայի հետ, բայց դրանք տարբեր բաներ են։ Գենդերը էդ սոցիալական դեր ա։ Կին, տղամարդ գենդերներից բացի կան ևս երկուսը։ Ագենդեր՝ մարդիկ, ովքեր իրենց չեն համարում ոչ մի գենդերի մաս, ու բիգենդեր՝ մարդիկ, ովքեր իրենց համարում են երկու գենդերի մաս։ Սեյվ արա, որ չմոռանաս։ 1990-ականների սկզբին մի կին հեռուստատեսությամբ հաստարարել էր, որ Ամերիկայի գերագույն դատարանում առաջադրված Կլարենս Թոմասը սեռական ոտնձգությունների ա ենթարկել իրան։ /Տանել չեմ կարողանում ոտնձգություն բառը/ Երրորդ ալիքը վերագրվում ա Ռեբեկկա Ուոկերին, ով էս մասին ամսագրում գրել էր ու խոսքն ուղղել կանանց․ "Ձայն մի տվեք նրանց, եթե նրանք չեն աշխատում մեզ համար։ Մի քնեք նրանց հետ, մի կիսեք հացը, եթե նրանք չեն կարևորում ինքներս մեր մարմինը ու կյանքը կառավարելու ազատությունը։ Ես պոստֆեմինիզմի ֆեմինիստ չեմ, ես երրորդ ալիքն եմ" Պոստֆեմինիզմի մասին հետո կխոսամ։  Երրորդ ալ

Հավասարությունն ի՞նչ ա

Image
Ես էլ ֆեմինիստ չե՞մ։ Ցանկացած նոր ոլորտ, որով հետաքրքրվում ես, իրա հետ լիքը քննարկելու նյութ ա բերում։ Մարդիկ էլ խոսալուց լիքը բան կարան փոխեն քո մեջ։ Ես դրան լրիվ ադեկվատ եմ վերաբերվում։ Էդ չի նշանակում, որ դու քո կարծիքը չունես, շուտ մտափոխվում ես և այլն։ Չէ, մենք լսում ենք, վերլուծում ենք, հասկանում ենք, որ "նու օքեյ, ճիշտ ա"։ Էս փոստը կարողա դառնա ծանոթներիս ցիտատնիկը, որովհետև իրանցից արտահայտություններ եմ ցիտելու, մի քանի բան էլ ինձնից կավելացնեմ։ Տակ, ուրմեն մեկի հետ խոսում էինք, ասեցի, որ ֆեմինիզմի մասին բլոգ եմ գրում։ Ասեց՝ ու՞, նու ծիպա նպատակդ որն ա էլի։ Դե ես ասեցի, որ հավասարությունը, ինքն էլ ասեց սենց մի բան "Սկի կինը կնոջը պարտավոր չի հավասար լինելու, բնությունն ինքնին անհավասար ա"։ Ստեղ ես սկեցի մտածել ավելի խորը։ Իրոք, ո՞րն ա իմ նպատակը։ Ինչի՞ եմ ես խոսում ֆեմինիզմից։ Տակ, ինքը մի բան էլ ասեց, որ կուզենայի լիներ ստեղ։ Ասեց՝ եթե գրում ես, օգտագործի կին բառը, ինչի՞ ես ասում ֆեմինիզմ ու աջակցում ինչ-որ մեկի շարժմանը։ Էս թողնենք ստեղ, դեռ կանդրադառնամ։

Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Image
Մենք անընդհատ բոլորից լսում ենք, որ պիտի ստուգենք համացանցում տեղադրված ցանկացած նյութ, մինչև էդ տարածելը, ինքներս հրապարակելուց առաջ պիտի ստուգենք, բլա-բլա-բլա։ Իրականում եթե նոր գրանցվել ես սոց կայքում ու մի երկու տող հրապարակում ես անում քո մի երկու ֆոլոուերի կամ ֆրենդի համար, սրան ուշադրություն չես դարձնում։ Հետո էս սովորություն ա դառնում․ սկսում ես ուշադրություն չդարձնել ու շեյրել, մի-երկու բարեկամ փոստդ լայքում են, սկսում եմ շեյրելուց ականջի պոչով հարևանների խոսակցությունից լսած մի երկու տող գրել, առանց նշելու ինֆոյիդ աղբյուրը։ Վալոդ ձյան տեսնում ա էս փոստդ, սրտիկում ա, իջնում ա նարդի խաղալու ու բա թե "գիտե՞ք ինչ եմ իմացել․․․ վայ հաա, սաղ ինտերնետն ա խոսում"։ Հետո Վալոդ ձյայի ընկերները պատմում են տանը, կինը բա թե "հաստա՞տ, այ մարդ" "հա բա ոնց, Վալոդն ա ասել"։ Դե Վալոդն էլ իրանց փողոցի ինֆլյուենսերն ա, իրան հավատում են, վստահում են։ Սենց, սոց կայքերի ուղղակի կամ անուղղակի մեղքով ապատեղեկատվությունը արտահոսք ա տալիս մեդիա դաշտից ու մտնում բիսեդկաներ ու

Ֆեմինիզմի երկրորդ ալիքը

Image
Ֆեմինիզմի երկրորդ ալիքը ձգտում էր հավասարության բոլոր բնագավառներում։ Մինչդեռ առաջինը հիմնականում պայքարում էր ընտրելու իրավունքի համար։ "Անձնականը քաղաքական է" էս էր երկրորդ ալիքի կարգախոսը, որը նշանակում էր, որ բոլոր մշակութային ու քաղաքական խտրականությունները փոխկապակցված են ու քաղաքականացված են։ Սեյվ արա, որ չմոռանաս կամ կարողա նորից նայես։ Բայց շատ պետություններում ֆեմինիզմը դեռ շարունակում էր պայքարել ընտրելու իրավունքի համար։ Ֆրանսիայում մինչև 1965 թվականը ամուսնացած կանայք իրավունք չունեին աշխատելու առանց ամուսնու թույլտվության։ Հիմա մի հարց, էս խնդիրը դեռ կա՞, թե՞ վսյո ժը չէ։ Շատ օգնած կլինեք, եթե քոմենթում գրեք ձեր կարծիքը։ Էս շրջանում ամուսիններին չէին դատապարտում իրենց կանանց բռնաբարելու համար։ Ֆեմինիստները համ էլ սրա համար էին պայքարում։  Եթե մի պահ մտածում եք, որ էս ամեն ինչը՝ ֆեմինիստական շարժումները, ալիքները անիմաստ են, որ ձեզ չաշխատելն էլ ա ձեռք տալիս, հաշվի առեք, որ մի ժամանակ բռնությունը կանանց հանդեպ չի դիտարկվել որպես հանցագործություն։ Ֆեմինիստներն էլ չե

Ատելությունն ու կանայք

Image
Կա տերմին, որը արտահայտում ա կանանց հանդեպ ատելությունը։ Էդ միզոգինիան ա։ Ու ատողները կարան լինեն ոնց տղամարդիկ, տենց էլ կանայք։ Սեյվ արա, որ տերմինի անունը չմոռանաս։  Հիշու՞մ եք, ամենասկզբում ասեցի, որ ֆեմինիստները չեն ատում տղամարդկանց։ Բայց կա մի հատ էլ առանձին տերմին, որն արտահայտում ա էդ ատելությունը տղամարդկանց հանդեպ, էդ միզանդրիան ա, բայց դրա մասին հետո, որ սաղ չխառնենք իրար։ Միզոգինիան մենակ ուղիղ ատելությունը չի։ Կանանց հանդեպ խտրականությունները, կլինեն դրանք սեռի, թե գենդերի հետ կապված, կանանց հանդեպ բռնությունը, իրենց ցածրացնելը, էս բոլորը արտահայտում են էս տերմինը։ Էս ամեն ինչը, ի զարմանս նաև ինձ, արտահայտվում ա կրոններում, ամեն մեկում տարբեր ձև։ Սոցիալական կայքերը չեն շրջանցում էս ամեն ինչը։ Թվիթերը, լինելով հեյթերների ամենաիսկական հարթակ, լիքն ա էս ամեն ինչով։ 2016 թվին Դեմոս կենտրոնի հետազոտության  Թվիթերի "կանանց ատող" փոստերի 50%-ի հեղինակը հենց կանայք են։ Էս փաստը չի նշանակում, որ "դաժը կանայք են կանանց ատում"։ Ատել, չատելը ձեր իրավունքն ու որոշու

Ֆեմինիզմի առաջին ալիքը

Image
Ֆեմինիզմը առաջացել ա 19-րդ դարի կեսերից ու շարունակվել մինչև 20-րդ դարի սկիզբ։ Հենց էս էլ համարվում ա ֆեմինիզմի առաջին ալիքը։ Սեյվ արա, որ մի բան մոռանաս, շուտ կարողանաս գտնել Ֆեմինիզմի առաջին ալիքի կարգախոսն էր "Բոլոր կանայք ու տղամարդիկ ստեղծված են հավասար"։ Էս շարժամ նպատակն էն էր, որ կանայք ունենան հավասար իրավունքներ սեփականության ու ամուսնության մեջ, ազատ կարողանան ընտրել մասնագիտություն ու կարողանան ստանալ լիարժեք կրթություն Եվրոպայում առաջնայինը սեփականության իրավունքն էր, որովհետև օրենքը Ֆրանսիայում ու Անգլիայում ամուսացած կնոջը զրկում էր իրավունքներից, էդ թվում նաև սեփականության իրավունքից։ Կանայք էդ ժամանակ իրավունք չունեին իրենց երեխաների հանդեպ։ Այսինքն որպես պաշտոնական խնամակալ հանդես էր գալիս մենակ երեխայի հայրը։ Էս շարժումը բերեց նրան, որ 19-րդ դարի կեսերին Միացյալ Թագավորությունում (Բրիտանիա) որոշում ընդունեց, որով կանայք երեխաների հանդեպ խնամակալության իրավունք ունեին։  Հայաստանում ֆեմինիստական շարժում չի ծավալվել, բայց 20-րդ դարի սկզբին եղել են անհատներ, ով

Տղաներն ու աղջիկները

Image
Տղամարդկանց հավասարության՝ մասկուլիզմի մասին մի քանի տող կա վիքիպեդիայում։ Էս պոստը խոստանում ա մենակ ձեզ ներկայացնել մասկուլիզմի գաղափարը, ավելի ինֆորմատիվ բաներ հաջորդ փոստերում։ Էս տերմինը համեմատաբար նոր ա (60-70-ականներ), ու ինքը ևս պայքարում ա հավասարության ու տղաների առաջ եղած խտրականությունների դեմ։ Ես, որպես հավասարության համար պայքարող մարդ, ինձ համարում եմ համ էլ մասկուլիստ։ Ինձ համար ընդունելի չի խտրականույթուն ոչ մեկի հանդեպ անկախ սեռից, կրոնից, սեռական կողմնորոշումից ու էլի լիքը բաներից։  Երբ առավելությունները տրված են տղաներին, դժվար ա պատկերացնել, թե ինչի համար են պայքարում մարդիկ։ Երբ փոքր ժամանակ տղան աղջկան խփում ա, ասում են՝ ո՞նց կարելի ա, ինքը աղջիկ ա, աղջիկներին խփել չի կարելի։ Էս արտահայտությունն, ըստ իս շատ սխալ ա։ Էդ չի նշանակում, որ աղջիկներին պիտի խփեն, որովհետև տարբերություն չկա։ Էդ նշանակում ա, որ տղաներին խփելը ևս բռնություն ա։ Երեխեքին ճիշտ պիտի բացատրեն․ ոչ մեկի խփել չի կարելի, դու էդ իրավունքը չունես։ Իրականում բռնությունը դաստիարակության հետ ոչ մի անմի