Ֆեմինիզմի երրորդ ալիքը

Լավ, ո՞րն ա ֆեմինիզմի նպատակը։

Ֆեմինիզմի երրորդ ալիքը անդրադառնում էր գենդերային անհավասարություններին։ Իսկ ի՞նչ ա գենդերը։

Գենդերը շատ են շփոթում սեռի ու օրիենտացիայի հետ, բայց դրանք տարբեր բաներ են։ Գենդերը էդ սոցիալական դեր ա։ Կին, տղամարդ գենդերներից բացի կան ևս երկուսը։ Ագենդեր՝ մարդիկ, ովքեր իրենց չեն համարում ոչ մի գենդերի մաս, ու բիգենդեր՝ մարդիկ, ովքեր իրենց համարում են երկու գենդերի մաս։

Սեյվ արա, որ չմոռանաս։

1990-ականների սկզբին մի կին հեռուստատեսությամբ հաստարարել էր, որ Ամերիկայի գերագույն դատարանում առաջադրված Կլարենս Թոմասը սեռական ոտնձգությունների ա ենթարկել իրան։ /Տանել չեմ կարողանում ոտնձգություն բառը/

Երրորդ ալիքը վերագրվում ա Ռեբեկկա Ուոկերին, ով էս մասին ամսագրում գրել էր ու խոսքն ուղղել կանանց․ "Ձայն մի տվեք նրանց, եթե նրանք չեն աշխատում մեզ համար։ Մի քնեք նրանց հետ, մի կիսեք հացը, եթե նրանք չեն կարևորում ինքներս մեր մարմինը ու կյանքը կառավարելու ազատությունը։ Ես պոստֆեմինիզմի ֆեմինիստ չեմ, ես երրորդ ալիքն եմ"

Պոստֆեմինիզմի մասին հետո կխոսամ։ 

Երրորդ ալիքի առաջին ասպեկտը հրաժարվում էր կանանց (նաև տղամարդկանց) որպես ինչ-որ համասեռ խումբ ընդունելուց, որտեղ մարդիկ կիսում են նման մտահոգություններ ու հետաքրքրություններ։ Մի շարք կանայք՝ կայուն, կրթված, սպիտակ, հետերոսեքսուալ, առավելություններ ունեին մնացած կանանց նկատմամբ։ Կարճ ասած՝ հրաժարվում էին էն սահմանումներից, որոնք ասում էին "կինը պիտի սենց-սենց լինի, սենց-սենց անի"

Երկրորդ ասպեկտը գենդերի վերաբերյալ էր։ Էս ժամանակ ֆեմինիզմի մեջ երկու կողմ կար։ Մի մասը մտածում էր, որ կան մի շարք հոգեբանաակն առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են սեռով։ Մյուս մասը կարծում էր, որ գենդերային դերերը սոցիալական հիմք ունեն։ 

Ես հակված եմ երկրորդ տեսակետին, որովհետև մենակ սեռը չի կարա որոշի քո բնավորությունը, հետաքրքրություններն ու հոգեբանությունը։



Comments

Popular posts from this blog

Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Ֆեմինիզմի առաջին ալիքը

Ֆեմինիզմի երկրորդ ալիքը