Հավասարությունն ի՞նչ ա

Ես էլ ֆեմինիստ չե՞մ։

Ցանկացած նոր ոլորտ, որով հետաքրքրվում ես, իրա հետ լիքը քննարկելու նյութ ա բերում։ Մարդիկ էլ խոսալուց լիքը բան կարան փոխեն քո մեջ։ Ես դրան լրիվ ադեկվատ եմ վերաբերվում։ Էդ չի նշանակում, որ դու քո կարծիքը չունես, շուտ մտափոխվում ես և այլն։ Չէ, մենք լսում ենք, վերլուծում ենք, հասկանում ենք, որ "նու օքեյ, ճիշտ ա"։

Էս փոստը կարողա դառնա ծանոթներիս ցիտատնիկը, որովհետև իրանցից արտահայտություններ եմ ցիտելու, մի քանի բան էլ ինձնից կավելացնեմ։

Տակ, ուրմեն մեկի հետ խոսում էինք, ասեցի, որ ֆեմինիզմի մասին բլոգ եմ գրում։ Ասեց՝ ու՞, նու ծիպա նպատակդ որն ա էլի։ Դե ես ասեցի, որ հավասարությունը, ինքն էլ ասեց սենց մի բան "Սկի կինը կնոջը պարտավոր չի հավասար լինելու, բնությունն ինքնին անհավասար ա"։ Ստեղ ես սկեցի մտածել ավելի խորը։

Իրոք, ո՞րն ա իմ նպատակը։ Ինչի՞ եմ ես խոսում ֆեմինիզմից։ Տակ, ինքը մի բան էլ ասեց, որ կուզենայի լիներ ստեղ։ Ասեց՝ եթե գրում ես, օգտագործի կին բառը, ինչի՞ ես ասում ֆեմինիզմ ու աջակցում ինչ-որ մեկի շարժմանը։

Էս թողնենք ստեղ, դեռ կանդրադառնամ։

Ես պատմություն չեմ սիրում, որովհետտև ինքը ներկայացվում ու մատուցվում ա շատ սուբյեկտիվ, ինչը պետք չի, ձեռք չի տալիս, հանում են։ Ու որ սկսեցի ֆեմինիզմի մասին գրել, ականջի պոչով հասկանում էի, որ էդ էլ պատմության մի մաս ա։ Ին-որ շարժում ա, որ աստված գիտի, թե իրականում ինչ նպատակ ա ունեցել։

Հիմա էս ամենից մի հատ ընդհանուր եզրակացության եմ գալիս։ Ինչի՞ ես վերցնեմ ինձ վրա պատասխանատվություն բոլոր ֆեմինիստների ասածի համար։ Մանավանդ, որ ֆեմինիզմը մի հատ առանձին ինստիտուտ չի, ֆեմինիստ կարա լինի ցանկացածը, ու ժամանակի հայտնի ֆեմինիստներին էլ ես չգիտեմ, չէ՞։ Նու տուպը ոչ բոլորին գիտեմ։

Իմ կարծիքը չի փոխվել։ Կապ չունի ես էդ արտահայտում եմ ֆեմինիստի անվան տակ, թե ուղղակի իմ։ Ուղղակի մենք արդեն հայտի հասկացություններն օգտագործում ենք մարդկանց ավելի հասկանալի լինելու համար։

Ասածս էն ա, որ ես շարունակելու եմ ուսումնասիրել ֆեմինիզմի պատմությունը՝ հասկանալու համար ես լիարժեք աջակցում եմ իրա բոլոր գաղափարներին, թե չէ։ Ձեզ էլ պատմելու եմ, որ դուք հասկանաք՝ դուք աջակցու՞մ եք էդ ամենին, թե չէ։

Ամեն դեպքում, ֆեմինիզմը իրանով շարժում ա, որը կարա ընկալվի որպես քարոզ, իսկ ես դեմ եմ ցանկացած տիպի քարոզի։

Comments

Popular posts from this blog

Ինֆորմացիան ֆիլտրելու մասին

Ֆեմինիզմի առաջին ալիքը

Տղաներն ու աղջիկները